Անհատական նախագիծ․ Փարաջանով

                                               

                                         ԱՆՀԱՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծը նվիրված է հայազգի կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին։

                                                               

                

                 Մեկնարկ

Թեման՝   «Սերգեյ Փարաջանովի արվեստը»

Խորագիրը՝ «Արվեստի չընդհատվող ուղին»

Ժամանակահատվածը՝ մարտի 5- մարտի 20

Նպատակը՝

Ներկայացնել Սերգեյ Փարաջանովի գործունեությունը արվեստում։ Ցույց տալ խորհրդանշական դետալները և ինքնուրույն ստեղծել կոլաժային աշխատանքներ։ Այս ամենը հնարավորություն կստեղծի ճանաչել մեր արվեստագետի աշխարհը և  մուտք գործել այդտեղ։

Մասնակիցներ՝

Արինա Ալեքսանյան

Ալիսիա Քիլեջյան

Էլեն Սնդոյան

Յուլիա Բաղդասարյան

Էլեն Զարգարյան

ավագ դպրոցի այլ սովորողներ

Քայլեր՝

Առաջին քայլ՝ կներկայացնենք Սերգեյ Փարաջանովի կյանքն ու գործունեությունը:

Երկրորդ քայլ՝  էկրանին կցուցադրվի Փարաջանովի գործունեությունը ֆիլմարտադրության և բեմադրության մեջ։ Կներկայացնենք «Նռան գույնը» ֆիլմի առանձին դրվագներ և կքննարկենք դրանց խորհրդանշական իմաստները։ Կներկայացվի Փարաջանովի արվեստի կապը տարբեր ժողովուրդների հետ՝  ուկրաինացիների, վրացիների, հայերի հետ։

Երրորդ քայլ՝ փարաջանովյան արվեստի ցուցադրություն, կոլաժների պատրաստում և ներկայացում։ Նախագծին կներառվեն նաև սովորողները՝ կոլաժների ձևավորման համար։ Իրենց կներկայացվեն կոլաժների պատրաստման եղանակներ և կուսումնասիրեն շատ հայտնի կոլաժային աշխատանքներ։

Չորրորդ քայլ՝ կընտրվեն մի քանի սովորողներ, ովքեր, որպես մոդելներ կցուցադրեն կոլաժների նորաձևության (fashion) ցուցադրություն։ Հատուկ շապիկների կամ թղթե հագուստների վրա կնկարազարդվեն փարաջանովյան ֆիլմերի խորհրդանշական դետալներ և կփորձենք ստանալ դերասանական ներկայացում։ Այդ ամենը կուղեկցվի փարաջանովյան ոճին հատուկ սայաթնովյան երգերի ներքո (համագործակցում երգչախմբի և ձայնագրման ստուդիայի հետ)։ Ցուցադրության ժամանակ կներկայացվեն նախորդ փուլում պատրաստած կոլաժային աշխատանքները։

Հինգերորդ քայլ՝ իմ զրույցը 100-ամյա Փարաջանովի հետ․ Հրավիրյալ մասնագետների ներկայությամբ կազմակերպել հարցազրույց։ Ես զրույց կանցկացնեմ մի սովորողի հետ, ով կլինի Փարաջանովի դերում։ Կանցկացվեն հարցազրույցներ նաև օնլայն տարբերակով։

Ծրագրի  շրջանակներում կհամագործակցենք Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ։

Աշխատանքային ուղղությունները՝

  • Կյանքին և ստեղծագործական գործունեությանը նվիրված նախագիծ
  • «Կլոր սեղան»-քննարկումներ
  • Ֆիլմի քննարկումներ
  • Կոլաժների պատրաստում և ցուցահանդես
  • Նորաձևության ներկայացում․ փարաջանովյան դետալների կիրառությունը նորաձևության մեջ
  • Հարցումներ կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների հետ
  • Այցելություն Փարաջանովի թանգարան․

Նախագծի շրջանակներում ուսումնասիրված նյութեր և տեսանյութեր՝

https://wordpress.com/view/manemadoyan.wordpress.com

https://bitly.ws/3apxC

https://bitly.ws/3apxI

https://bitly.ws/3apuF

Նախագծի մշակումը՝ Մանե Մադոյանի

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы